Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
09.11.2018 | 00:12

Ապավինություն առ Տիրամայր


Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներով հասի՛ր օգնության, ով Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադիր խնդրի՛ր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ով ծնողդ Աստծո։ Հոգածու՛ եղիր թշվառիս հանդեպ, Բարձրյալի Խորան։ Մեծ դաժանությամբ այսքան ընկածիս սուրբ Ձեռքդ մեկնի՛ր, Տաճար Երկնային: Արդ փառավորիր Քեզնով քո Որդուն, որ Աստվածորեն ինձ համար էլ իր ողորմությունը և Քավությունն իմ հրաշագործի, ով Դու Աղախին և Մայրդ Աստծո։


ՆԱՐԵԿ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ